երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թեհրանում տեղի ունեցած ԵԱՏՄ երկրների տնտեսական նիստում կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Թեհրանում տեղի ունեցած ԵԱՏՄ երկրների տնտեսական նիստում կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ Թեհրանում անցկացվող «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսի շրջանակում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ տնտեսական նիստ, որին ելույթով հանդես է եկել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նիստին մասնակցել են նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
 
Իր ելույթում Նարեկ Տերյանը կարևորել է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը։
 
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ներկայիս առաջնահերթությունները՝ նախարարի տեղակալը կարևորել է երկրի տնտեսության դիվերսիֆիկացումը։

  • Կիսվել: