ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ճգնաժամ ա, գալիս ասում են՝ 10 հազար դոլար տամ, երեք ավտո տուր»․ Հայաստանի ավտոներկրողները ճգնաժամից դուրս գալու ելքը գտել են

«Ճգնաժամ ա, գալիս ասում են՝ 10 հազար դոլար տամ, երեք ավտո տուր»․ Հայաստանի ավտոներկրողները ճգնաժամից դուրս գալու ելքը գտել են

Հայաստանի ավտոներկրողները կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամից դուրս գալու ելքը գտել են․ հանդես գալով որպես իրավաբանական անձ, միավորվել են «Ավտոներկրող-10» ընկերության կազմում կարողանում են արտահանել Հայաստանից դուրս՝ Ռուսաստան, Ղազախստան։

«Հիմա ավելի հեշտ է, էլ մենք չենք գնում, տեղավորում ենք ավտոքարշակների վրա ու բեռը փոխադրում ենք մինչև Վլադիկավկազ։ Էնտեղից ռուսները կամ ղազախները գալիս, տանում են։ Հույս չունենք, որ սահմանները կբացվենք, մենք էլ որոշեցինք, որ ստեղծենք իրավաբանական անձ ու դուրս գալ արտաքին շուկա, թե չէ ֆիզիկակակն անձով հնարավոր չէր էդ ամբողջն անել», -InfoPort.am-ին ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Թեպետ այդ ոլորտում աշխուժությունը նոր է սկսել, բայց վաճառքից գոհ են․ «Մեզ կարող եք տեսնել խոշոր հարկատուների ցուցակում։ Ովքեր ուզում են իրենց մեքենաները ուղարկել, թող գան ավտոներկրողների գրասենյակ, և մենք կաջակցենք իրենց, մեքենաները ուղարկենք, հետո որ սահմանները բացվեն, նրանց իրավաբանական անձը հաշվառումից կհանենք։ Սա նոր բան է, մտածեցինք՝ ոնց դուրս գանք ճգնաժամից ու որոշեցինք այս քայլին դիմել։ Ու ոնց որ ստացվում ա»։

Նրա խոսքով, առանձնապես վատ է ֆիզիկական անձանց վիճակը, ովքեր գրավ են դրել իրենց գույքը, մեծ վարկեր վերցրել ու նախորդ տարի մեքենան ներկրել Հայաստան։ Այժմ Հայաստանում այդ մեքենաների վաճառքը գրեթե կանգնած է, գնորդ չկա կամ էլ շատ էժան գներով են ուզում մեքենա գնել։ «Մեքենաների վաճառքը դուրսը նորմալ ա, բայց ներսի շուկայում գինը շատ ցածր ա․ դե ճգնաժամա ա, մարդիկ գալիս, ասում են՝ 10 հազար դոլար տամ, երեք ավտո տուր։ Տենց ոնց կլինի։ Կան շատ-շատ քաշված մարդիկ, նրանք անելանելի վիճակում են։ Հիմա մենք փորձում ենք այդ մարդկանց էլ օգնել։ Նրանք ֆիզիկական անձ են, թող գան, իրանց փրկենք», -ասաց Հովհաննիսյանը։

Նկատենք, որ մարդիկ սկսեցին մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ՝ 2020 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է` ըստ շարժիչի հզորության:

Արդյունքում 4-5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը: Մեքենաների մաքսազերծումը կիրականացվի ԵԱՏՄ դրույքաչափերով, ինչը նշանակում է, որ երրորդ երկրներից մեքենաների մաքսազերծման վճարը կբարձրանա, ընդ որում` երեք տարեկան և ավելի մեքենաներինը` կտրուկ: Այս նորմերը նպատակ ունեն խրախուսել ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրանքի վաճառքը:

  • Կիսվել: