հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը

Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը

Նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ Խաչիկ Սողոմոնյանը, Տիգրան Գասպարյանն ու Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում առկա կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին, տեղեկացնում են նախարարությունից։

«Հանդիպման ժամանակ վարորդների կողմից բարձրացրված հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

Միաժամանակ նշենք, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը»,- ասված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: