շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայկական կողմն Ադրբեջանի վարչապետի հետ շփումը օգտակար է համարում՝ մի շարք հարցերում դիրքորոշումների նրբությունները պարզաբանելու իմաստով

Հայկական կողմն Ադրբեջանի վարչապետի հետ շփումը օգտակար է համարում՝ մի շարք հարցերում դիրքորոշումների նրբությունները պարզաբանելու իմաստով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ալի Ասադովի հետ մասնակցել է հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետի անունից տրվող պաշտոնական ճաշին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով.

«Ճաշի ընթացքում երեք վարչապետները նստած են եղել նույն սեղանի շուրջ: Նույն սեղանի շուրջ նստած են եղել նաեւ ճաշից առաջ եւ հետո՝ բարձրաստիճան հյուրերի ընդունելության եւ ճանապարհման սրահում:

  • Կիսվել: