երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Տաշիր»-ը գնել է Հայաստանի խոշորագույն էներգիա արտադրող ընկերությունը

«Տաշիր»-ը գնել է Հայաստանի խոշորագույն էներգիա արտադրող ընկերությունը

Ռուսաստանի ամենամեծ էներգետիկ հոլդինգներից մեկը՝ «ՌուսՀիդրո»-ն, հայտարարել է Հայաստանում ռազմավարական գործարքի ավարտի մասին. «Միջազգային էներգետիկ ընկերություն» ՓԲԸ բաժնետոմսերը գնել է «Տաշիր» ընկերության մաս կազմող Հրազդանի էներգետիկ ընկերությունը:

Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, «Սևան-Հրազդան» ՀԷԿ-ի ձեռքբերման վերաբերյալ կնքված այս պայմանագրի համաձայն՝ «Տաշիր»-ը գնել է «Միջազգային էներգետիկ ընկերության» բաժնետոմսերի 90 տոկոսը:

Գնորդն ամբողջապես մարել է ձեռք բերած ընկերության՝ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները:

  • Կիսվել: