ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տարեցտարի ավելանում են սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու հայտերի քանակը. Համբարձում Մաթևոսյան

Տարեցտարի ավելանում են սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու հայտերի քանակը. Համբարձում Մաթևոսյան

757 մլն դրամ՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Կառավարության երեկվա նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ գումարը հատկացվում է 15 բնակավայրերի 15 ծրագրերի համաֆինանսավորման համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: 
 
«Տարեցտարի ավելանում են սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու հայտերի քանակը. 2022 թ. հաստատվել է 363 հայտ՝ 74 մլրդ դրամ արժեքով, իսկ 2023 թ.  համար արդեն 446 հայտ՝ 111 մլրդ դրամի չափով»,- գրել է փոխվարչապետը:

  • Կիսվել: