երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տաքսու ամեն պատվերից պետտուրք կգանձվի․ ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ

Տաքսու ամեն պատվերից պետտուրք կգանձվի․ ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ

Տաքսի ծառայությունը լիցենզավորվող գործունեություն է, կարող են լիցենզավորվել թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ անհատ ձեռնարկատերերը, թե՛ կազմակերպությունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Ունենք օնլայն հարթակներով իրականացվող փոխադրումներ, և այս ոլորտը կանոնակարգված չէ: Այս առումով մեր նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տալիս ենք որոշակի կարգավիճակ: Նրանք գործունեության ծանուցման ենթակա կազմակերպություն պետք է դառնան, վճարեն պետական տուրք, ինչպես նաև նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից նույնպես պետական տուրք գանձվի և այդ պարտավորությունը դնել հենց օնլայն հարթակների վրա: Առաջարկվող նախագծով ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ է: Դա քննարկելի է, վերջնական տարբերակը չէ»,-ասաց նա՝ նկատելով, որ սա առնվազն 100 դրամով կհանգեցնի տաքսի փոխադրումների թանկացման:

Եկեք ընդունենք, որ Հայաստանի Հանրապեությունում բոլոր տեսակի գործունեություններից պետք է վճարվեն հարկեր և տուրքեր, ասաց փոխնախարարը:

  • Կիսվել: