ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թափուր աշխատատեղեր՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում

Թափուր աշխատատեղեր՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում առկա թափուր հաստիքների համալրման նպատակով հայտարարվել են մրցույթներ։

Աշխատատեղերն առկա են ՄՍԾ Մասիսի, Արմավիրի, Բաղրամյանի, Վաղարշապատի, Սևանի, Վարդենիսի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գյումրու, Արթիկի, Մարալիկի, Կապանի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Իջևանի, Բերդի, Կենտրոն-Նորք Մարաշի, Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Արաբկիր-Քանաքեռ Զեյթունի, Էրեբունի-Նուբարաշենի, Աջափնյակ-Դավթաշենի տարածքային կենտրոններում։
 
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների մասին հայտարարությունները հրապարակվում են Քաղաքացիական ծառայության գրասենյակի՝ www.cso.gov.am, ՀՀ հրապարակային ծանուցումների` www.azdarar.am և Միասնական սոցիալական ծառայության՝ www.socservice.am, պաշտոնական կայքէջերում։
 
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ www.cso.gov.am կայքէջի միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.cso.gov.am կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին։

  • Կիսվել: