շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել

Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել

Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկացնում ենք, որ այդ առաջարկները խարդախության դրսևորումներ են։ Նմանատիպ դեպքերով կան նախաձեռնված քրեական վարույթներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն, մի՛ վստահեք կեղծ խոստումներին և մի՛ տրվեք խաբեություններին։ 

Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: