շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Հայաստանի և Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի և Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Երևանի 2808-ամյակի առթիվ։

«Երևանը մեր տունն է, մեր պատմության, մշակույթի ու պետականության կենդանի վկայությունը։ Այն պետք է լինի ապահով, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի քաղաք՝ պահպանելով իր պատմական դիմագիծն ու շարունակաբար զարգանալով։

Երևանցիները խաղաղություն են ցանկանում։ Մեր համոզմամբ՝ Հայաստանի և Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների։

«Ուժեղ Հայաստանն» ամեն օր աշխատում է հանուն Ուժեղ Երևանի՝ Ուժեղ Հայաստանի մայրաքաղաքի։

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Երևան»։

  • Կիսվել: