շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Սյունիքի մարզը լավ իմաստով առանձնանում է առողջության ցուցանիշներով. Արմեն Ստեփանյան

Սյունիքի մարզը լավ իմաստով առանձնանում է առողջության ցուցանիշներով. Արմեն Ստեփանյան

Բնապահպանական հարցերը հերթականությամբ լուծվում են, առաջընթաց ունենք. օդի աղտոտվածության կառավարում ենք իրականացնում, բարելավումներ պետք է անենք: Այս մասին, այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Անդրադառնալով բնապահպանների ահազանգերին, որ հանքարդյունաբերությունը վնասում է բնությանը, մարդկանց առողջությանը, որ Քաջարանում հիվանդ երեխաներ են ծնվում, Արմեն Ստեփանյանն ասաց. «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, փորձում են վախերով կառավարել հանրությանը: Քաջարանում ծնվում են առողջ երեխաներ: Այս ոլորտում վերջին միջոցառումները, որոնց մասնակցություն ունի նաեւ մեր կոմբինատը, ակնհայտ դրա վառ ապացույցն է: Պետք չի վախեցնել հանրությանը գոյություն չունեցող վախերով, մանավանդ հիվանդություններով, քաղցկեղով:

Երբ նման հարցեր են բարձրացնում, շեղվում են իրական խնդիրներից: Իսկ իրական խնդիրները շատ են եւ մեծ ներդրումներ են պահանջում: Պաշտոնական վիճակագրությամբ Սյունիքի մարզը լավ իմաստով առանձնանում է առողջության ցուցանիշներով»:

  • Կիսվել: