ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել ԶՊՄԿ

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել ԶՊՄԿ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ՛՛,-գրել է Պապիկյանը:

  • Կիսվել: