կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստորգետնյա գազատարի վնասման պատճառով դադարեցվել է Վահագնի թաղամասի գազամատակարարումը

Ստորգետնյա գազատարի վնասման պատճառով դադարեցվել է Վահագնի թաղամասի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 1-ին ժամը 16:15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

  • Կիսվել: