հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեփանավանի թիվ 1 վարժարանում սովորողների թիվը քիչ է. այն միավորվում է Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցին

Ստեփանավանի թիվ 1 վարժարանում սովորողների թիվը քիչ է. այն միավորվում է Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում որոշեց «Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարանը» միացնել ԿԳՄՍՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման որոշման պատճառն այն է, որ վարժարանում կտրուկ նվազել է սովորողների թիվը, միջին դպրոցի (5-9-րդդասարաններ) աշխատանքը դարձել է ոչ արդյունավետ, վարժարանի տեղակայման վայրն անհարմար է, վատ են շենքային պայմանները:

Մյուս կողմից,  «Ստեփանավանի Հ.Թումանյանի անվան ավագ դպրոցի» լիցենզիայով սահմանված տեղերի քանակը կազմում է 450, իսկ ներկայումս դպրոցում սովորում է 39 աշակերտ: «Ստեփանավանի  թիվ 1 վարժարանի» լիցենզիայով սահմանված տեղերի քանակը վարժարանի հիմնական դպրոցում /5-9-րդ դասարան/ 149-ն է, սակայն հիմնադրման պահից ի վեր հիմնական դպրոցում սովորող չի եղել: Վարժարանի ավագ դպրոցին հատկացված լիցենզիայով սահմանված տեղերի քանակը կազմում է 192, ներկայումս սովորում է 116 աշակերտ:

Ակնկալվում է, որ Ստեփանավանի հ1 վարժարանի սովորողները կունենան  համապատասխան տարածք ավագ դպրոցի ուսուցումը կկազմակերպվի  ավելի արդյունավետ՝ էապես  բարելավելով կրթության որակը:

  • Կիսվել: