ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտի  որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ստեփանակերտի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ներմիացման աշխատանքների իրականացման պատճառով սեպտեմբերի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի մայրաքաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը:

Ինչպես տեղեկացնում են «Արցախգազ» ՓԲ ընկերությունից՝ սեպտեմբերի 27-ին ժամը ` 9:30-ից մինչև 12:00 և 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածը կդադարեցվի Ստեփանակերտի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը՝ ժամը 9:30-ից 12:00-ն՝ Հեքիմյան 2,2բ,2վ,2գ,4 և ս/տ, « Լիանա Ֆարսիյան» ԱՁ, « Ալեքս 2018» ԱՁ, ժամը 15:00-ից մինչև 17:00-ն՝ Աբովյան 2ա և ս/տ։
 
Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։ 

  • Կիսվել: