ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպանդանոցների հիմնման մասին կառավարությանը ներկայացված փաստաթուղթը քննարկել է Հանրային խորհուրդը

Սպանդանոցների հիմնման մասին կառավարությանը ներկայացված փաստաթուղթը քննարկել է Հանրային խորհուրդը

Հանրային խորհրդի նախաձեռնած հանրային լսումների ու քննարկումների արդյունքում մշակված խորհրդատվական փաստաթուղթը, որ փետրվարի 5-ին ներկայացվել է ՀՀ կառավարությանը, ներառում էր մի շարք առաջարկներ սպանդանոցների հիմնման, այդ թվում՝ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման, սանիտարահիգենիկ նորմերի պահպանմամբ՝ տեխնիկական ու տեղափոխման միջոցներով հագեցման, մորթի գործընթացի թափանցիկ կազմակերպման, իսկ անասնապահությամբ զբաղվողների համար՝ առաջացող հավելյալ նյութական, ժամանակային ու ֆինանսական ծախսերի սուբսիդավորման վերաբերյալ, տեղեկացնում է Հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջը:

Օրերս Հանրային խորհուրդը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է «Սպանդանոցների կառուցման ուղեցույց»-ը, որտեղ ընդգրկված են նաև վերոնշյալ առաջարկություններից մասնավորապես սպանդանոցներին վերաբերողները: Ուղեցույցը ներառում է սպանդանոցների կառուցման, տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացում պետական աջակցության ծրագրերն ու գործիքները: Առանձին ներկայացված է նաև շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար անհրաժեշտ քայլերի նկարագրությունը:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ուղղված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նամակով առաջարկվում է, որպեսզի ՀԽ համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրի ներկայացված փաստաթուղթը, ինչի հիման վրա հերթական նիստում քննարկման կդրվի ու կառավարությանը կտրամադրվի նաև սպանդանոցների կառուցման և տեխնիկական համալրման հետ կապված հարցերի շուրջ ՀԽ դիրքորոշումն ու առաջարկները:

 

  • Կիսվել: