Սկսվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունումը
ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը մեկնարկել է 2024 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:
Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով.
ընդհանուր-հումանիտար
մշակութային
կրթության և գիտության
ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում
տեղեկատվություն, զանգվածային հաղորդակցություն և գրահրատարակչություն
սպորտ
զբոսաշրջություն
ԱՊՀ անդամ երկրներում 2024 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (կամավորական շարժման տարի):
Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը հասանելի է կայքում:
Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերը (հայտաձևը կցվում է) անհրաժեշտ է մինչև 2023 թվականի հունվարի 6-ը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի հետ (էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010599648):