չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սիսիան Պօղոսեանին վերանշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Սիսիան Պօղոսեանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում է 2022-ի հունվարի 21-ից:

  • Կիսվել: