երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչու է օրենքում «սփյուռքահայ զբոսաշրջիկ» խումբ ներառվել. Պօղոսեանը պարզաբանեց

Ինչու է օրենքում «սփյուռքահայ զբոսաշրջիկ» խումբ ներառվել. Պօղոսեանը պարզաբանեց

«Զբոսաշրջության մասին» օրենսդրական նոր փաթեթում առկա «սփյուռքահայ զբոսաշրջիկ» ձևակերպումն անընդունելի է։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Սփյուռքահայ զբոսաշրջիկ, ՀՀ երկքաղաքացի, արտագնա աշխատող… Ես ուզում եմ հասկանալ` ինչու են ստեղծվել թիրախային այս խմբերը։ Կարծում եմ` այս ձևակերպումներն անընդունելի են օրենքում»,– ընդգծեց պատգամավորը։

ՀՀ զբոսաշրջային կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը պարզաբանեց` տարբերակող կետը խիստ անհրաժեշտ է լինելու վիճակագրության համար։
«Միգուցե սա հետագա քննարկումների արդյունքում օրենքից բացառենք ու այլ ռազմավարական նախագծերով մեկնաբանենք»,– ասաց նա։
Պօղոսեանը նշեց, որ կքննարկեն ու ավելի ուշ կանդրադառնան այս առաջարկին։

  • Կիսվել: