ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս տարվա 3 ամսում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ. Ներքին զբոսաշրջության ոլորտն աճել է 20 %-ով. Սիսիան Պօղոսեան

Այս տարվա 3 ամսում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ. Ներքին զբոսաշրջության ոլորտն աճել է 20 %-ով. Սիսիան Պօղոսեան

Երեւանում մայիսիսի 27-28-ին տեղի է ունենալու «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, լինելու են հետաքրքիր միջոցառումներ, բոլոր մարզերը ներկա են լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Նրա խոսքով, հայաստանյան մարզերը ունենալու են իրենց առանձին տաղավարները, ներկայացնելու են իրենց մշակույթը, խոհանոցը, գինին, արկածային եւ բնության հետ կապված ուղղությունները. «Նրանց մեջ կլինի մրցակցություն: Մեր ֆեյսբուքյան էջում մասնակիցները կարող են գրանցվել, այդ երկու օրվա ընթացքում նաեւ խաղարկություններ են լինելու, եւ գրանցվածները կարող են մասնակցել: Մրցանակները տարբեր տուրեր են լինելու: Լինելու է նաեւ առանձին արկածային տաղավար»,-ասաց նա:

Սիսին Պօղոսեանի խոսքով, 2022-ին 2021-ի համեմատ ներքին զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 20 տոկոս աճ. «Մենք ունենք կայք, որտեղ ցուցադրում ենք Հայաստանի յուրահատուկ վայրերը, որ զբոսաշրջիկները կարող են այցելել:

Մինչեւ տարվա վերջ մենք աջակցելու ենք 10 նոր բիզնեսների, որոնք ստեղծելու են 10 նոր տուր-պրոդուկտներ հենց Հայաստանում»:

  • Կիսվել: