չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Շրջանառության հարկը պետք է որպես այլընտրանք դիտվի, այլ ոչ թե` արտոնություն․ Ջանջուղազյան

Շրջանառության հարկը պետք է որպես այլընտրանք դիտվի, այլ ոչ թե` արտոնություն․ Ջանջուղազյան

2021 թվականին նախատեսված առաջին միջոցառումներից մեկը հարկային արտոնությունների եւ հարկային ծախսերի հարցն է: Այս մասին նոյեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում, նախարարը նշեց, որ շրջանառության հարկի հարկային բեռի վերանայման վերաբերյալ թեզը բազմիցս է առաջարկվել:

«Մենք կարծում ենք, որ դա պետք է լինի մեր օրակարգում: Շրջանառության հարկը պետք է որպես այլընտրանք դիտվի, այլ ոչ թե` որպես արտոնություն»,- շեշտեց Ջանջուղազյանը:

  • Կիսվել: