ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շիրակի մարզում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ

Շիրակի մարզում կտեղադրվեն նոր հակակարկտային կայաններ

Շիրակի մարզի Աշոցք համայնքի  հինգ բնակավայրում կտեղադրվեն 10 հակակարկտային կայաններ:

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ կայանների արժեքը 12 մլն դրամի շրջանակներում է և կվճարվի 55 տոկոսը պետական, 45 տոկոսը՝ համայնքային բյուջեից: Կայաններն արդեն իսկ ձեռք են բերվել, տեղադրման աշխատանքներն իրականացնում է «Բարվա» ՍՊԸ-ն։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1 000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։

  • Կիսվել: