երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Լսել քաղաքացիների խնդիրներն ու հոգսերը, դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել առանց հապաղելու․ այսօր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։

Մարզպետին ու աշխատակազմի պատասխանատուներին քաղաքացիները դիմել են աշխատանքի, բնակարանային, բնապահպանական, առողջապահական խնդիրներով, ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով, անձնական մի շարք այլ հարցերով։

Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական, քաղաքացիների մի մասին տեղում տրվել է պարզաբանում, մյուս մասի բարձրացրած խնդիրները մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները համակողմանի կուսումնասիրեն և իրավասությունների շրջանակներում դրանց լուծում կտրվի:

Նշենք, որ Մուշեղ Մուրադյանը բացի նախապես ընդունելության հերթագրված քաղաքացիներից անհրաժեշտության դեպքում ամենօրյա աշխատանքային ռեժիմով ընդունել է քաղաքացիների՝ վերջիններիս խնդիրներին շուտափույթ լուծում տալու նպատակով։

 

  • Կիսվել: