երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին

Շիրակի մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է Ախուրյանի Ջրառատ բնակավայրում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին։

Մարզպետը շինարարի ուղեկցությամբ շրջել է շենքում, հետևել աշխատանքների ընթացքին, կարևորել՝ դրանց որակով և ժամանակին իրականացումը։

295 քառակուսի մետր մակերեսով շենքն ունենալու է բոլոր նորմատիվերին համապատասխան պայմաններ, հանդիսությունների սրահ և խմբասենյակներ։

Նշենք, որ մանկապարտեզի շինաշխատանքները մեկնարկել են 2021 թվականին։

Շիրակի մարզպետը հետևել է նաև Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին։ 2022 թվականին մեկնարակած սուբվենցիոն այս ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվելու են 2 փուլով ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմումէ է 264 մլն 152 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 70 տոկոս է։

Մուշեղ Մուրադյանը պատասխանատուներին հորդորել է մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, շինարարներին էլ կոչ արել ապահովել դրանց անխափան ընթացքը։

  • Կիսվել: