ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շեղումներով կառուցապատվող օբյեկտները կհամարվեն ինքնակամ, և հետագայում դրանց օրինականացման հայտերը չեն քննարկվի

Շեղումներով կառուցապատվող օբյեկտները կհամարվեն ինքնակամ, և հետագայում դրանց օրինականացման հայտերը չեն քննարկվի

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետը հանձնարարել է կառուցապատվող օբյեկտներում սահմանել հսկողություն և բացառել նախագծային շեղումներով իրականացվող կառուցապատումը:

Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաշաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված, վերակառուցված, տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը համարվում է ինքնակամ կառույց, չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման՝ համաձայն Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1.1 մասի:

Ներկայում մայրաքաղաքում կառուցապատման փուլում է ավելի քան 9000 օբյեկտ: Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել ծանուցել կառուցապատողներին՝ բացառել նախագծային շեղումներով կառուցապատումները, ինչպես նաև իրականացնել մեծածավալ ստուգայցեր շինարարական հրապարակներում։  Թույլ տրված շեղումներով իրականացված կառուցապատվող օբյեկտները կհամարվեն ինքնակամ, և հետագայում դրանց օրինականացման հայտերը քննարկվել չեն կարող:

  • Կիսվել: