շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շարունակվում է Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերին փոքր գյուղտեխնիկայի տրամադրումը

Շարունակվում է Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերին փոքր գյուղտեխնիկայի տրամադրումը

Շարունակվում է Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերին փոքր գյուղտեխնիկայի տրամադրումը. տեղեկացրել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:

«Շարունակում ենք փոքր գյուղտեխնիկայի տրամադրումը Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերին. այսօր 22 մոտոբլոկ, 3 խոտհնձիչ ստացավ Կապան համայնքի Սյունիք բնակավայրը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից ստեղծված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից։

Հիշեցնենք, որ մինչ այս արդեն նման գյուղսարքավորումներ են ստացել Կապան համայնքի Ներքին Հանդ, Կաղնուտ, Շիկահող, Ուժանիս, Խդրանց, Բարգուշատ, Սրաշեն, Ճակատեն, Ագարակ, Ծավ, Գեղանուշ, Գոմարան, Դիցմայրի, Եղվարդ, Սզնակ գյուղերը։ Գյուղսարքավորումները տրվում են այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են տվյալ գյուղերում և ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան, իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաև գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս»,- գրել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում:

 
 

 

Դ

  • Կիսվել: