երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շանսեր չեմ տեսնում, որ տնտեսության վիճակն աստիճանաբար կլավանա. Բագրատյան

Շանսեր չեմ տեսնում, որ տնտեսության վիճակն աստիճանաբար կլավանա. Բագրատյան

Շանսեր չեմ տեսնում, որ 2020-2021 թթ-ին տնտեսության վիճակն աստիճանաբար կլավանա։ Այս մասին  այսօր «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկման ժամանակ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5%, իսկ այս տարի կհրապարակեն  6,5-7% աճ, սակայն դա իրականության հետ կապ չունի. «Այն չափազանցված է շուրջ երկու անգամ»։

Կառուցվածքային աճի տեսակետից միակ բանը, որ մի փոքր ավելի է աճել, քան տնտեսությունն է, մշակվող արդյունաբերությունն է։

«Ընդհանուր առմամբ՝ անցյալ տարի հռչակված նոր տնտեսական քաղաքականության արդյունքում գերակշռող են դարձել ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, խաղերը և հանքարդյունաբերությունը», - ասաց Հրանտ Բագրատյանն՝ ավելացնելով, թե միայն խիստ աներևակայելի դեպքում դա կարելի է անվանել հաջողություն։

  • Կիսվել: