կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սևանից դուրս է բերվել 146 հատ խեցգետնորսիչ, 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սևանից դուրս է բերվել 146 հատ խեցգետնորսիչ, 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են․ լճից դուրս է բերվել 146 հատ խեցգետնորսիչ, 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Հոկտեմբերի 24-ին  «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշեն բնակավայրի  հարակից  ափամերձ  հատվածներից  լճից դուրս է բերվել և առգրավվել 146 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։

Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։

Միջոցառումները շարունակվում են։

  • Կիսվել: