Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման համար հատկացվել է 7,5 միլիոն դրամ. նախարար
Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման համար պետական բյուջեից հատկացվել է 7,5 միլիոն դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նշեց, որ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար հատկացվել է 118 միլիոն 163 հազար դրամ:
«2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հեկտար ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ Սևան ազգային պարկի, Մարուտնու ու Նորատուսի տեղամասերում», - ասաց նախարարը:
Պետրոսյանի խոսքով՝ 2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել. նախատեսվում է մինչև տարեվերջ մաքրել 450 հեկտար տարածք:
«Եվս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով», - ասաց նախարարը:



