շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սևանա լճի մակարդակը հունվարի 9-15-ն մնացել է անփոփոխ

Սևանա լճի մակարդակը հունվարի 9-15-ն մնացել է անփոփոխ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 9-15-ը։

Սևանա լճի մակարդակը հունվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.27մ (15.01.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով:

Արփա-Սևան ջրատարով հունվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունվարի 15-ը ներառյալ՝ 1.290մլն. մ³:

 

  • Կիսվել: