ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սևանա լճի մակարդակը ապրիլի 10-16-ը բարձրացել է 2 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը ապրիլի 10-16-ը բարձրացել է 2 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել` 1900.35 մ (16.04.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 7սմ-ով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Արփա-Սևան ջրատարով ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 4.391 մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 16-ը ներառյալ՝ 18.648 մլն. մ³:

  • Կիսվել: