ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սևանա լճի ափամերձ հատվածում կիրականացվեն շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ

Սևանա լճի ափամերձ հատվածում կիրականացվեն շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ

Մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացնելու է շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նա նշել է, որ այս նախագիծը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զագացմանը:

՛՛Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար՛՛,-գրել է Աղաջանյանը:

 

 

  • Կիսվել: