հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սևան քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

Սևան քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 24-ի ժամը 21:25-ից Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում գազամատակարարումը դադարեցվել է::

Այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ դադարեցվել է Սևան քաղաքի Պռոշյան, Օրբելի, Իսահակյան, Սպանդարյան փողոցների, Կարմիր բանակի փողոցի թիվ 46, Շահումյան փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
 
 

Բնակիչները, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

 

  • Կիսվել: