հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՍԱՏՄ տեսուչները Երևանում ստուգել են սննդի շղթայի 51 օբյեկտ, կազմել՝ 12 արձանագրություն

ՍԱՏՄ տեսուչները Երևանում ստուգել են սննդի շղթայի 51 օբյեկտ, կազմել՝ 12 արձանագրություն

Հանգստյան օրերին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի սննդի շղթայի 51 օբյեկտում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը:
 
Խախտումներ հայտնաբերվել են 12 տնտեսվարողի մոտ, կազմվել են արձանագրություններ:
 
Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
 
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

  • Կիսվել: