ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սարալանջում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացվում տեսանյութ

Սարալանջում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացվում տեսանյութ

Երևանի Սարալանջի հատվածում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացվում, որպեսզի հետագայում ծառատունկ իրականացվի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Անցած տարի այս օրերին հայտարարել էինք, որ Սարալանջի հատվածում ծառատունկ է իրականացվելու և ստեղծվելու է անտառ։ Բնականաբար, անտառ ստեղծելու համար պետք է կաթիլային ոռոգման համակարգ։ Այս ընթացքում ամբողջ տարածքը չափագրվեց, և նախագծվեց ամբողջ ոռոգման համակարգը։ Այսօր արդեն քաղաք իջնելուց ականատես եղա, որ բուն ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները մեկնարկել են»:

Կարապետյանն ուղիղ եթերում ցույց տվեց, թե ինչ աշխատանքներ են կատարվում։ Նա նշեց որ մի քանի շաբաթվա ընթացքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքները կավարտվեն և հետագայում ծառատունկ կիրականացվի։

 

  • Կիսվել: