ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սակավաջրության հետևանքները մեղմելու համար կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ

Սակավաջրության հետևանքները մեղմելու համար կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ

Կառավարությունը հաստատել է Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում 2023 թ.սակավաջրության ազդեցությունը մեղմելու համար հրատապ աշխատանքները:

Հիմնավորման համաձայն՝ սակավաջրությամբ պայմանավորված վտանգված է առավել ինտենսիվ մշակվող գյուղատնտեսական տարածքների՝ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում գյուղատնտեսական հողերի բնականոն ոռոգման ջրամատակարարումը: 2023 թ. ընթացքում Ախուրյան-Արաքս ջրավազանում հաշվարկվել է շուրջ 72.35 մլն մ3 ջրի դեֆիցիտ, իսկ Սևան-Հրազդան ջրավազանում հաշվարկվել է շուրջ 121.4 մլն մ3 ջրի դեֆիցիտ: Ախուրյան-Արաքս համակարգում սակավաջրության ռիսկերը մեղմելու նպատակով այլընտրանքային ջրաղբյուրներից հնարավոր կլինի արտադրել լրացուցիչ շուրջ 20,8 մլն մ3 ջրաքանակ, որի համար կծախսվի լրացուցիչ շուրջ 344 մլն դրամ:

Սևան-Հրազդան համակարգում 2023 թվականի հնարավոր սակավաջրության ռիսկերը մեղմելու նպատակով այլընտրանքային ջրաղբյուրներից հնարավոր կլինի արտադրել լրացուցիչ շուրջ 51 մլն մ3 ջրաքանակ, որի համար կծախսվի լրացուցիչ շուրջ 784 մլն դրամ:

  • Կիսվել: