հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սակագնային քվոտա կկիրառվի 2022 թվականի ընթացքում Հայաստան ներմուծվող թռչնամսի նկատմամբ

Սակագնային քվոտա կկիրառվի 2022 թվականի ընթացքում Հայաստան ներմուծվող թռչնամսի նկատմամբ

Կառավարության որոշմամբ կկիրառվի սակագնային քվոտա 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Կիրականացվի 30․0 հազար տոննայի չափով թռչնամսի սակագնային քվոտայի բաշխում, որը թույլ կտա ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ՀՀ թռչնամիս ներմուծել գործող 80%, բայց ոչ պակաս, քան 0․7 եվրո 1 կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափի փոխարեն 25%, բայց ոչ պակաս, քան 0․2 եվրո 1 կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում։

 

  • Կիսվել: