հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Սահմանվել է բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվության միասնական ձև

Սահմանվել է բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվության միասնական ձև

Կառավարությունը սահմանել է ՀՀ բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև:

Միաժամանակ, թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված, կհեշտացվի նաև հսկողությունը դրանց նկատմամբ, ինչպես նաև՝ հնարավորություն կընձեռնվի դիմումները Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով ստանալու և դիմումներին դիմողի էլեկտրոնային փոստի միջոցով պատասխանելու համար։

  • Կիսվել: