երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սահմանամերձ Խոզնավար գյուղ տանող ճանապարհն ընթացիկ տարում կվերանորոգվի. նախարար

Սահմանամերձ Խոզնավար գյուղ տանող ճանապարհն ընթացիկ տարում կվերանորոգվի. նախարար

Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար գյուղ տանող ճանապարհն այս տարի կվերանորոգվի: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարական ժամի ընթացքում ասաց  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց հարեւանությամբ գտնվող երեք գյուղերի վրա։ Դրանք են՝ Խոզնավարը,  Վաղատուրն ու Խնածախը։

Նրա խոսքով՝ առաջնահերթությունը տրվել է Խոզնավարի ուղղությամբ ճանապարհի կառուցմանը։ 

«Սա մտնում է կառավարության 2023 թվականի ծրագրի մեջ։ Ճանապարհի երկարությունը, եթե չեմ սխալվում, կկազմի մոտ 18,5 կմ։ Կառավարությունն արդեն գումար է հատկացրել։ Այս տարի կսկսենք»,-ասաց Սանոսյանը։

Ընդ որում, նա չպատասխանեց այն հարցին, թե նախատեսվում է արդյոք վերանորոգել Վաղատուր-Խնածախ երկրորդ ճանապարհը։

  • Կիսվել: