ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սա ի՞նչ է․ հանրային, պետական միջոցների ուղղակի փոշիացում կամ տրամադրում հատուկ նպատակով՝ ընտրական գործընթաց. Մինասյան

Սա ի՞նչ է․ հանրային, պետական միջոցների ուղղակի փոշիացում կամ տրամադրում հատուկ նպատակով՝ ընտրական գործընթաց. Մինասյան

Ինչո՞ւ է այս վիճակը մեկնաբանվում տեղումների բացակայությամբ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն այս տարի աշխարհացունց հայտարարություններ էր անում Սևանի մակարդակի բարձրացման «աննախադեպության» մասին, ավելին, ջրամբարների լցվածության ցուցանիշներ կային, խորհրդարանում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ տարօրինակ համարելով, որ նման հնարավորությունների պարագայում Հայաստանում ոռոգման ջրի մեծ պակաս է զգացվում։

Մինասյանը ինքն էլ պատասխանեց իր հնչեցրած հարցին՝ ասելով, որ նշված հայտարարությունները հնչել են կոնկրետ ժամանակաշրջանում, ուստի ունեին կոնկրետ պատճառ։ 

«Պատճառը մեկն է՝ քաղաքական ընտրություններ։ Հանեք, ցուցանիշները նայեք։ Հունիսի 21-ի դրությամբ մենք ունեցել ենք 31 միլիոն խմ-ից ավելի բացթողնում Սևանից, քան նախորդ տարի է եղել։ Սա ի՞նչ է․ հանրային, պետական միջոցների ուղղակի փոշիացում կամ տրամադրում հատուկ նպատակով՝ ընտրական գործընթաց», - ասաց նա։

  • Կիսվել: