երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Սա ազգային հարստության անպատասխանատու մսխում է. նախարարը՝ սիգի գնի մասին

Սա ազգային հարստության անպատասխանատու մսխում է. նախարարը՝ սիգի գնի մասին

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, խոսելով Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարի մասին, ասաց, որ յուրաքանչյուր ձկնորս, ով Սևանա լճում զբաղվելու է արդյունագործական ձկնորսությամբ, պայմանագիր է կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ: 

 Նրա խոսքով՝ իրենց տվյալներով՝ մի քանի հարյուր  նավակներ յուրաքանչյուր լուսաբաց մուտք են գործում Սևանա լիճ և որսում որոշակի չափաքանակի ձկներ: Այս պարագայում հստակ նորմ է սահմանված՝ սիգի պոպուլիացիային որևէ կերպ սպառնալիք չառաջացելու և ձկնապաշարների կայուն զարգացմանը և  Սևանա լճի էկոհամակարգի վերականգնամանն ուղղված պոպուլիացիաներ ունենալու համար

՛՛Այսինքն՝ յուրաքանչյուր ձկնորս, ով զբաղվելու է Սևանա լճում արդյունագործական ձկնորսությամբ, պայմանագիր է կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ և դրանով իսկ պարտավորվել, որ իրեն վերապահված լիազորությունների, իրավունքների շրջանակում մինչև 4 ու կես տոննա սահմանաչափի ձկնորսության պարագայում նվազագույնը որսված ձկան քաշը պետք է լինի 0.5 կգ և ավելին՛՛,-բացատրեց նախարարը:

Պետրոսյանն ասաց, որ սիգն այսօր շատ մատչելի գնով է վաճառվում, իսկ դա, նրա խոսքով, ՛՛ազգային հարստության անպատասխանատու մսխում է՛՛:

Նախարարը նշեց. ՛՛Այսօր ինքներս ենք ականատես այն վիճակին, որն ունենք շուկաներում,  վաճառքի կետերում, մայթեզրերին, երբ 4-5, շատ  դեպքերում՝ նաև 7 հատ սիգ ձուկը վաճառվում է ընդամենը 1000 դրամով: Սիրելիներ, դա ազգային հարստության անպատասխանատու մսխում է մեր սերնդի  որոշակի ներկայացուցիչների կողմից, իրենց արտոնյալ համարող որոշակի  շրջանակների թողտվության, գուցե նաև՝ հովանավորչության պարագայում՛՛:

Շրջակա միջավայրի նախարարը  բնապահպաններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բոլոր իրավագիտակից քաղաքացիներին կոչ արեց համախմբվել՝  հանուն Սևանի փրկության:

Պետրոսյանն ասաց. ՛՛Մեր գերատեսչությունը բոլոր իրավակարգավորումների հիմամբ վերջնականորեն մշակել է այդ կարգը, տվել այդ հնարավորությունը մեր արդյունագործական ձկնորսության բոլոր օղակներին, որ բնօգտագործման վճար վճարելով՝ իրենց վերապահված սահմանաչափի շրջանակներում որսան 0.5 կգ և ավելի քաշ ունեցող ձկներ, որոնք, որպես կանոն, նրանք կարող են որսալ ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ մակերևույթի հատվածներու՛՛:

Նախարարի խոսքով՝ սա թույլ կտա նաև ձկնագողության այն ահռելի ծավալների դեմն առնել, որոնք ունենք այսօր:

 

  • Կիսվել: