հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի թանկանա․ աղբյուր

Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի թանկանա․ աղբյուր

Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի թանկանա։ Այս համաձայնությունը կայացվել է Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների բազմամսյա բանակցությունների արդյունքում, հայտնում է ռուսական էներգետիկ շրջանակներում PrimeNews-ի բարձրաստիճան աղբյուրը:

Ըստ աղբյուրի, այս որոշման կայացման մեջ իր մեծ ներդրումն է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ներկայումս հանդիսանում է «Зарубежнефть» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։

Աղբյուրի հավաստմամբ՝ Կարապետյանը բանակցությունների  ժամանակ օգտագործել է ռուսական քաղաքական և էնէրգետիկ շրջանակներում իր ունեցած կապերը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին օգնելու համար այս հարցում հասնել դրական արդյունքի։

Նշենք, որ ամիսներ շարունակ ՀՀ և Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների միջև գազի սակագնի շուրջ բանակցություններ են ընթանում։ Ըստ մամուլի, խոսքը գնում էր սակագնի ընդհուպ մինչև 30% բարձրացման մասին։  

Հիշեցնենք, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար սահմանին վերանայվեց դեռ սույն թվականի հունվարի 1-ից՝ 1000 խմ-ի դիմաց $150 դառնալով $165։ Սակայն բնակչության համար սակագինը չփոխվեց։ 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: