ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռումինական «Տարոմ» ավիաընկերության՝ շուկայից դուրս գալը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով ու կապ չունի «Ryan Air»-ի հետ. Ռևազյան

Ռումինական «Տարոմ» ավիաընկերության՝ շուկայից դուրս գալը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով ու կապ չունի «Ryan Air»-ի հետ. Ռևազյան

Շուկայից ռումինական «Տարոմ» ավիաընկերության դուրս գալու խնդիրը Հայաստանի հետ կապված չէ, այսօր Ազգայի ժողովում հայտարարեց  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվում էր՝ արդյոք ճի՞շտ են մամուլում հրապարակվող տեղեկությունները, թե ռումինական ավիաընկերությունը բյուջետային «Ռայան էյր» ավիաընկերության հետ անհավասար մրցակցության պատճառով դուրս է գալիս շուկայից: «Նշվում էր, որ նույնը սպառնում է «Էյր ֆրանսի» ու այլ միջազգային ընկերություններին: Կպարզաբանե՞ք մեզ», -հետաքրքրվեց Բաբաջանյանը:

Ի պատասխան Ռևազյանը վստահեցրեց, որ ռումինական ավիաընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով է դուրս եկել շուկայից և դա ամենևին էլ Հայաստանի հետ կապված չէ:

«Այվիադ աընկերությունը իր ղեկավարությանը փոխել է վեց անգամ մեկ տարվա ընթացքում: Միայն Հայաստանի հետ կապված չէ այդ խնդիրը, Վրաստանում էլ է նույնը: Դեսպանատան միջոցով ուղիղ կապի մեջ ենք եղել «Տարոմ»-ի ղեկավարության հետ, և նրանք պարզ ասել են՝ հիմնական խնդիրը, որ դուրս են եկել հայկական շուկայից դա նոր ավիաընկերությունների հետ կապ չունի։ Այո՛, կարող են նպաստել այն առումով, որ մրցակցությունը բարդանում է, բայց հիմնականում իրենց ֆինանսական խնդիրներն են։ Որպես ազգային ավիափոխադրող նրանք շատ դժվար են այդ վիճակից դուրս գալիս»,-հավելեց Տաթևիկ Ռևազյանը։

  • Կիսվել: