երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Երբեք չենք մոռանա Հայոց Ցեղասպանությունը և միշտ կընդունենք հայ ժողովրդի ուժը և ոգու զորությունը․ ռումինացի բարձրաստիճան պաշտոնյա

Երբեք չենք մոռանա Հայոց Ցեղասպանությունը և միշտ կընդունենք հայ ժողովրդի ուժը և ոգու զորությունը․ ռումինացի բարձրաստիճան պաշտոնյա

Մենք երբեք չենք մոռանա 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և միշտ կընդունենք հայ ժողովրդի ուժն ու ոգին։ Այս մասին թվիթերյան իր գրառման մեջ նշել է Ռումինիայի իշխող կոալիցիայի առանցք հանդիսացող PNL կուսակցության փոխնախագահ, Ռումինիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեան։

«Մենք առաջ ենք նայում, հույս փայփայելով աշխարհում խաղաղություն, փոխադարձ հարգանք, մարդկանց և երկրների միջև արժանապատվության հաստատման ուղղությամբ»,- գրել է նա։
 
 

 

  • Կիսվել: