հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է  Սումգայիթյան ողբերգության 34-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Սումգայիթյան ողբերգության 34-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Փետրվարի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը մասնակցեցին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության 34-րդ տարելիցին:

Դեսպանությունից հայտնում են, որ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ Տեր Գրիգոր Ռադու Հոլկան մատուցեց Սուրբ Պատարագ և կատարեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերում նահատակված անմեղ հայերի: Այնուհետև ընթերցվեց Տ․Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ուղերձը։ Միջոցառմանը ներկա էր նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը։

May be an image of 8 people, chandelier and indoor

Ավարտին Ռումինիայում ՀՀ դեսպանության, Ռումինահայոց թեմի ու Ռումինահայոց միության ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղվեցին Բուխարեստի առաջնորդանիստ տաճարի բակում կանգնեցված խաչքարի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում, իսկ հետագայում նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի՝ այդ թվում և կանանց, երեխաների ու ծերերի հիշատակին, ովքեր զոհ դարձան Ադրբեջանի կողմից մինչ օրս հետևողականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության, ինչն անհերքելիորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղվված միջազգային ջանքերին:

May be an image of 6 people, people standing and outdoors

Միջոցառումներին մասնակցում էին Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

May be an image of 1 person

 

  • Կիսվել: