հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռոբերտ Խաչատրյանը քննարկել է կիբեռանվտանգության ոլորտում ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները

Ռոբերտ Խաչատրյանը քննարկել է կիբեռանվտանգության ոլորտում ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին հանդիպել է ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ոլորտային համագործակցությունը կանոնակարգելու նպատակով:

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 6 people, people standing and indoor

May be an image of 4 people, people standing and indoor

 

May be an image of 5 people, people standing, indoor and text that says 'ECU'

 

  • Կիսվել: