հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ-ն Երևանի խնդրանքով սկսել է 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մատակարարումը ՀՀ

ՌԴ-ն Երևանի խնդրանքով սկսել է 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մատակարարումը ՀՀ

Հայաստանը նավթամթերքի սակավության պատճառով գտնվում է ծանր վիճակում, Ռուսաստանը Երևանի պահանջով սկսել է 5 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մատակարարումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել անհրաժեշտ նավթամթերքը, խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը հեշտ չէ»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

  • Կիսվել: