ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը հանվել է

ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը հանվել է

Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկային ապրանքների՝ ցորենի, տարեկանի, գարու, ինչպես նաև եգիպտացորենի սերմացուի արտահանման ժամանակավոր արգելքը հանվել է։

Դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր է գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվությամբ։

Այսպես՝ ՌԴ կառավարությունը հաստատել է երկրի սննդամթերքի ներքին շուկայի պաշտպանությանը և կարևոր գյուղմթերքի գնի կայունացմանն ուղղված միջոցները, համաձայն որոնց՝ ապրիլի 1-ից մինչև 2022 թ. օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելք է սահմանվել արևածաղկի սերմերի արտահանման վրա, իսկ ապրիլի 15-ից սահմանվել է արևածաղկի ձեթի, ինչպես նաև արևածաղկի սերմերի պինդ մնացորդների մատակարարման քվոտա։

 

 

  • Կիսվել: