ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քրգործը ես չեմ քննել. Ջանջուղազյանը՝ Վաչագան Ղազարյանի՝ պետությանը հասցված վնասի վերականգնման մասին

Քրգործը ես չեմ քննել. Ջանջուղազյանը՝ Վաչագան Ղազարյանի՝ պետությանը հասցված վնասի վերականգնման մասին

Բյուջեում մուտքերն արտացոլվում են ճիշտ այնպես, ինչպես կարգավորումներով նախատեսված է: Այս մասին այսօր խորհրդարանում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի ՝ պետությանը հասցված վնասը՝  մոտ 3 մլրդ դրամի չափով վերականգնմանը,  ինչի արդյունքում նրա նկատմամբ քրգործը կարճվել է:

«Բյուջեում կարող են փոփոխություններ տեղի ունենալ նաև կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում: Հետևաբար, այդ բոլորն իրենց արտացոլումը գտնում են, անկախ նրանից, թե դա ինչ աղբյուրից է։ Եթե քրեական գործի շրջանակում պարզվել է, որ պակաս հարկ է վճարել և այդ տարբերությունը վճարել է, ապա դա համալրել է հարկային եկամտի համապատասխան հաշիվը, և մենք այդ մասին իմանում ենք հարկային եկամուտների հաշիվներին հաշվառված չափերի վերաբերյալ դատողություններ անելով»,- ընդգծեց նախարարը։

Հարցին, թե արդյոք վերակնագնված գումարները փոխանցվել են բյուջե , Ատոմ Ջանջուղազյանը պատախանեց. այդ գումարների մասին տեղեկություններ չունի. «Պետք է հիասթափեցնեմ ձեզ։ Եթե կարծում եք, որ պետական բյուջե միլիոնավոր վճարումների վերաբերյալ ես պատրաստ եմ հիմա տեղեկատվություն տալ, և գիտեմ, թե այդ 3 մլրդն ինչ կառուցվածք ունի՝ հարկ է, վնասի վերականգնում է, թե ինչ է, ապա այդպես չէ: Եթե դուք գիտեք, թե դա որպես ինչ է ձևակերպված, կարող եք մտնել ինտերակտիվ  բյուջեի  կայքը, փնտրել, գտնել»։

Նա նաև հավելեց, որ ինքը չի կարող տիրապետել միլիոնավոր գործարքների վերաբերյալ տեղեակտվությանը։ Ջանջուղազյանը միաժամանակ ասաց, որ վերոնշյալ  քրեական գործն ինքը չի քննել, որ իմանա, թե ինչ գումարի մասին է խոսքը:

 

  • Կիսվել: