շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ն չի հետաձգի իր արտաքին պարտքի սպասարկումը՝ երկրում արտակարգ դրության սահմանման պատճառով. Ջանջուղազյան

ՀՀ-ն չի հետաձգի իր արտաքին պարտքի սպասարկումը՝ երկրում արտակարգ դրության սահմանման պատճառով. Ջանջուղազյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարման մասին քննարկումների ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ Հայաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել այն բանի համար, որպեսզի որոշ ժամանակով հետաձգի իր արտաքին պարտքի սպասարկումը՝ երկրում արտակարգ դրության սահմանման պատճառով։ 

Նա նշեց, որ դա խնդրի լավագույն լուծումն է։ Ջանջուղազյանը, մասնավորապես, ասաց. «Կա երկրի վարկանիշի հարց, կա պարտքի մարման հնարավորության հարց։ Ցանկացած դեպքում նախկինի պես կարծում ենք, որ 2020թ․ դժվարություններին մենք բախվել ենք համեմատաբար նշանակալի պահուստով՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների փոխառության համար։

Դա կապված է այն բանի հետ, որ մենք ոչ մի րոպե չենք ուշացել՝ ինչպես ներքին շուկայում ներդրողների առաջ մեր պարտավորությունների վճարման մասով, այնպես էլ արտաքին շուկաներում»:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չի համարում բանակցություններ վարել այդ ուղղությամբ եւ նախկինի պես անհրաժեշտ չի համարում դիտարկել այդ հարցը։

 

 

 

  • Կիսվել: